ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ
Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միշտ է պետք բուժել. news.am
Մեծ Բրիտանիայից հետազոտողների անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ ոչ միշտ է անհրաժեշտ բուժել շագանակագեղձի չտարածված քաղցկեղը: Փորձարկմանը մասնակցել են տղամարդիկ, որոնց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հակում ունեցող հակագենի բարձր մակարդակ է հայտնաբերվել. այն կապում են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկի հետ: Տղամարդկանցից ոմանք ուղղակի շարունակել են կանոնավոր կերպով PSA-ի հետազոտություն անցնեն, իսկ մյուսներն, այնուամենայնիվ, որոշել են բուժման ավելի արմատական մեթոդների դիմել:
1643 հիվանդի մասնակցությամբ տասնամյա դիտարկումը ցույց է տվել, որ տասնամյա ապրելիությունը նույնն է եղել եւ նրանց մոտ, ով ուղղակի կանոնավոր զննումներ է անցել, եւ նրանց, ովքեր ճառագայթային թերապիայի կուրս են անցել կամ վիրահատության են ենթարկվել: Այդ ցուցանիշը երկու խմբում էլ 99 տոկոս է կազմել: Նրանց շրջանում, ովքեր նախընտրել են դիտարկումը, ուռուցքի առաջընթաց դիտարկվել է հինգ դեպքից մեկում: Այդ դեպքում հիվանդին անհրաժեշտ բուժում է նշանակվել:
Ստացված տվյալները վկայում են, որ շագանակագեղձի բուժման արմատական միջոցները ոչ միշտ են անհրաժեշտ: Պետք է հիշել, որ թերապիան կարող է նաեւ լուրջ կողմնակի հետեւանքներ առաջացնել, օրինակ` հանգեցնել անկարողության կամ միզելու խնդիրների: Վիրահատությունը կրկնակի մեծացրել է նման բարդությունների առաջացման ռիսկը, իսկ ճառագայթային թերապիան հանգեցրել է աղիների աշխատանքի խանգարումների:
Բրիտանացի գիտնականները նախատեսել են շարունակել դիտարկումը: Նրանք սակայն ընդգծում են, որ ստացված տվյալները համապատասխանում են միայն շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող հիվանդներին: Շագանակագեղձի քաղցկեղի տարածված տեսակով տղամարդկանց բուժում է անհրաժեշտ, ոչ թե դիտարկում:
Կարդացեք նաև
Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով...
Հայտնի է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում եւ այստեղ խնդիրը կենսակերպի մեջ չէ: Կյանքի տեւողությունը որոշող տարբերությունները ի հայտ են գալիս բեղմնավորման պահից, հաղորդում է...
Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն